ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Մինսկը պայմաններ է դնում

Մինսկը պայմաններ է դնում
22.04.2014 | 12:07

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Մաքսային միության ընդլայնման և հետխորհրդային եվրասիական ինտեգրման հեռանկարները: Լուկաշենկոն Նալբանդյանի ուշադրությունը հրավիրել է երեք առանցքային հարցերի՝ միջազգային հիմնախնդիրներ, հայ - բելառուսական երկկողմ հարաբերություններ և Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի ինտեգրացիոն միավորումներին Հայաստանի անդամակցություն: Քննարկվել է Մաքսային միությանը և Եվրասիական տնտեսական տարածքին Հայաստանի լիիրավ անդամակցության հեռանկարը այն պայմաններում, երբ «ինտեգրացիոն եռյակի» ղեկավարները պատրաստվում են ապրիլի 29-ին Մինսկում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ ստորագրել Եվրասիական միության ստեղծման մասին պայմանագիրը:

Հայաստանի արտգործնախարարը հայտնել է, որ պաշտոնական Երևանը իրականացնում է Մաքսային միությանը անդամակցության ուղղությամբ ստանձնած պարտավորությունները, և արդեն «գործնականում կատարված է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզը», ինչի մասին կզեկուցվի ապրիլի 29-ին Մինսկի գագաթնաժողովում:

Դիտվել է՝ 864

Մեկնաբանություններ